5402 դիտում
16:46 21-03-2020
ՀԲ-ն հաստատել է 17,9 մլն եվրոյի վարկ. ֆինանսավորելու են Հայաստանի 55 համայնքների մի շարք ծրագրեր
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 17.9 միլիոն եվրո արժողությամբ վարկ՝ «Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում» (ՍՆՏԶ) ծրագրի Լրացուցիչ ֆինանսավորման համար։
Ինչպես «[url=https://armenpress.am/arm/news/1009520.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրին Համաշխարհային բանկի՝ Երևանի գրասենյակից, ծրագիրը կօգնի ՀՀ կառավարությանը՝ համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների ու ծառայությունների որակը, հասանելիությունը և կիրառելիությունը բարելավելու գործում։
Աջակցելով միջհամայնքային երկխոսության կայացմանը՝ Լրացուցիչ ֆինանսավորման ենթածրագրերի միջոցով ֆինանսավորելու են Հայաստանի 55 համայնքների հանրային սեփականություն հանդիսացող ենթակառուցվածքները և ծառայությունները՝ մարզերի կամ համայնքների խմբերի սոցիալ-տնտեսական և մարդկային կապիտալի զարգացումը բարելավելու նպատակով։
Նմանատիպ նյութեր
1323 դիտում
13:17 10-11-2022
Հայաստանը ևս 100 մլն եվրոյի վարկ է վերցնում բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար
2484 դիտում
14:54 03-10-2019
Կառավարությունը Գերմանիայից 20 մլն եվրոյի վարկ և մոտ 11 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա
Այս բաժնից
862 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
952 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը