211652_close_icon
views-count22013 դիտում article-date 22:19 08-11-2022

«Երևանի քաղաքապետարանի թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ի տնօրենին սպառնացել են սպանությամբ, գույքի հրկիզմամբ և առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքներով 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Նոյեմբերի 2-ին ՀՀ ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ՝ 26-ամյա Հարություն Առաքելյանը և հայտնել, որ հոկտեմբերի 31-ից  «ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Գևորգ Թորոսյան» անվամբ օգտատերը իր և իր կազմակերպության աշխատակիցների հասցեին հնչեցրել է սպանության, գույքի հրկիզման և առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գ. Թորոսյանը 24 տարեկան է և Երևանի բնակիչ է։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Առաքելյանն աշխատում է «Երևանի քաղաքապետարանի թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր