211652_close_icon
views-count1897 դիտում article-date 18:52 20-12-2019

Ռուբեն Վարդանյանը Տնտեսագիտական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի, Հայաստանում UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր, հայ գործարար Ռուբեն Վարդանյանը դասախոսությամբ է հանդես եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Այս մասին հայտնեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից: Հյուրին ներկայացրել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ նշելով, որ Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպումը ՀՊՏՀ-ականների համար սպասված է, ապա արժևորելով Ռուբեն Վարդանյանի գործունեությունը, մասնավորապես կրթական նախաձեռնությունները: Ռուբեն Վարդանյանի ելույթը նվիրված էր նրան, թե ինչպես 21-րդ դարում պլանավորել սեփական կյանքը հետագա 20 տարվա կտրվածքով (Как в XXI веке планировать свою жизнь на 20 лет вперёд): Բանախոսությունը ուսուցանող էր, բազմաբովանդակ, հայրենասիրության, մարդասիրության, գիտելիքի ու կրթության մասին: Բանախոսությունը լսարանի հետ անկեղծ զրույց էր՝ տեղեկատվական դարաշրջանի մարտահրավերների պարագայում մրցունակ լինելու, նորարարական գաղափարներ իրագործելու ճանապարհին խոչընդոտներ հաղթահարելու, փոփոխություններից չվախենալու, փոքր ու զարգացող երկրում կայանալու, ապագայի տեսլականն ուրվագծելու մասին: Հանդիպման երկրորդ հատվածը հարց ու պատասխան էր. անվանի գործարարը պատասխանել է լսարանի հարցերին: «21-րդ դարում մենք ունենք հնարավորություն ընտրելու, և դա ֆանտաստիկ է»,- հանդիպումը եզրափակել է Ռուբեն Վարդանյանը:

Նմանատիպ նյութեր