211652_close_icon
views-count41728 դիտում article-date 10:07 03-11-2022

Ավտովթար Երևանում․ բախվել են թիվ 41 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսն ու ՀՀ ՊՆ ծառայողի Hyundai Sonata-ն․ վերջինս հայտնվել է կանաչ գազոնում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ավան վարչական շրջանում Բաբաջանյան փողոցում բախվել են Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան և թիվ 41 երթուղին սպասարկող Zhongtong մակնիշի քաղաքային ավտոբուսը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքվ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկները։ 

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Վ․ Բաբաջանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai Sonata-ի վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում, իսկ ավտոբուսը սպասարկում է թիվ 41 երթուղին և այն հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժին պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր