211652_close_icon
views-count1799 դիտում article-date 16:59 02-11-2022

Ադրբեջանը վարժանքներ է սկսել Իրանի սահմանների մոտ

Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները վարժանքներ են սկսել երկրի հարավային սահմանների մոտ։ Հաղորդում է «Ազատությունը»։

Ադրբեջանը հարավում սահմանակցում է Իրանին, որի զինված ուժերը ևս անցած օրերին լայնածավալ զորավարժություններ են իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։

«Զորավարժություններում ներգրավված հակաօդային պաշտպանության ուժերի ստորաբաժանումները և հրթիռահրետանային զորքերը կենտրոնացած են համապատասխան օդանավակայաններում և տարածքներում։ Կազմակերպված է փոխգործակցություն այլ նշանակության զորքերի հետ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Վարժանքներում ներգրավված զորքի թվաքանակի և կիրառվող զինտեխնիկայի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր