1254 դիտում
16:57 01-11-2022
Գեղարքունիքի մարզպետը ԵՄ դիտորդական թիմին մանրամասներ է ներկայացրել հրետակոծությունից տուժած բնակավայրերի վիճակի մասին
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին մարզպետարանում ընդունել է ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին՝ աշխատանքային թիմի ղեկավար Լինն Նետտելվիկի գլխավորությամբ։ Այդ մասին ասված է մարզպետի Ֆեյսբուքի էջում:
Նա նշել է. «Ի շարունակություն նախորդ օրը՝ հոկտեմբեր 31-ին Վարդենիսում և հրետակոծությունից տուժած մի շարք բնակավայրերում տեղի ունեցած աշխատանքային քննարկումների և շրջայցի ընթացքում տրամադրած տեղեկատվության, մանրամասներ ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի թշնամու ռազմական ագրեսիայի, վայրագությունների, հրետակոծությունից տուժած բնակավայրերում ստեղծված վիճակի և այլնի մասին, դրանք առավել առարկայական դարձնելով լուսանկարների ցուցադրմամբ։
Խոսելով հրետակոծված բնակավայրերում վնասված շենք- շինությունների մասին՝ տեղեկացրի, որ ՀՀ կառավարության աջակցությամբ այս պահին ընթանում են մասնակի վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքներ, իսկ ամբողջովին տուժած ութ բնակարանների խնդիրները կառավարությունը կլուծի նորի կառուցմամբ։
Այնուհետև խոսեցինք մարզում առկա ռիսկերի, հրետակոծությունից տուժած բնակավայերին մատակարարվող ջրային ռեսուրսների սանիտարական վիճակի պահպանության, տեղահանվածներին և դպրոցականներին հոգեբանական աջակցության ցուցաբերման և այլ թեմաների մասին։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ պարբերաբար հանդիպել, քանզի նման քննարկումները նպաստում են աշխատանքների ճիշտ և արդյունավետ կազմակերպմանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
833 դիտում
20:05 21-11-2022
Գեղարքունիքի մարզպետը Սոթքում ծանոթացել է հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգնման գործընթացին
1055 դիտում
16:28 20-09-2022
Գեղարքունիքի մարզպետը Կարմիր Խաչի ներկայացուցիչներին է ներկայացրել Վարդենիսի տուժած բնակավայրերի վիճակը
1323 դիտում
23:59 19-12-2022
Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել է հրետակոծությունից տուժած բնակավայրերում նորոգման աշխատանքների ընթացքը
Այս բաժնից
949 դիտում
10:49 15-01-2025
ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. պատգամավոր
814 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ
1318 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան