1250 դիտում
16:36 31-10-2022
3 օրում բացահայտվել է 116 հանցագործության դեպք. գրանցվել է 47 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել 72 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 28-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունը հայտնում է, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 27, անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, խարդախության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, ընտանեկան բռնության՝ 4, թմրանյութ իրացնելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3-ական, խոշտանգման՝ 2, անձի առևանգման, ավազակային հարձակման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, համակարգչային հանցագործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, հեղինակային իրավունքներ խախտելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի և պատմամշակութային հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 15 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, ավտոմեքենա փախցնելու և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար. 2 մարդ զոհվել է, 72-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր
868 դիտում
13:13 23-01-2023
3 օրում բացահայտվել է 116 հանցագործության դեպք. գրանցվել 27 ավտովթար. 3 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել
1018 դիտում
14:20 09-03-2023
2 օրում ոստիկանությունը բացահայտել է 116 հանցագործության դեպք. գրանցվել է 16 ավտովթար, վիրավորվել է 41 մարդ
Այս բաժնից
799 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
706 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
601 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին