211652_close_icon
views-count1247 դիտում article-date 11:48 10-10-2022

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 124 դեպք. Գրանցվել է 52 ավտովթար, որրից 4 մարդ զոհվել է, 74-ը՝ վիրավորվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 7-10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 124 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունը հայտնում է, որ մասնավորապես բացահայտվել է թմրանյութի հայտնաբերման՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության և ընտանեկան բռնության՝ 10-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, ահաբեկչության կամ բանդիտիզմի՝ 4, խուլիգանության՝ 3, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի ծառահատման, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության ու ինքնիրավչության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, կողոպուտի, բնակարանային գողության, կաշառակերության, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելու, գերեզմանն անարգանքի ենթարկելու, ինքնասպանության հասցնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, խոշտանգման, փաստաթղթի կեղծիքի և ինքնասպանության հասցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, խուլիգանության՝ 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 52 պատահար. 4 մարդ զոհվել է, 74-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր