211652_close_icon
views-count12065 դիտում article-date 20:48 22-10-2022

ՁԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆԻ. ՁԵՐ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՁԵՐ ԱՆՈՒՆԸ՝ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ. հուշ-երեկո և դիմանկարների ցուցադրություն՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին.ՖՈՏՈՌԵՊԱՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ հուշ - երեկո և դիմանկարների ցուցադրություն՝  նվիրված Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված լեգենդ դարձած հերոսների հիշատակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակում ցուցադրվեց Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների և անհատ նկարիչների թվով 35 յուղանկար:
Նկարիչներց յուրաքանչյուրը հերոսի ծնողի հետ համագործակցել և ըտնրել էր մեկ լուսանկար, որից հետո ստեղծել է յուղանկարը:

Միջոցառմանը ներկա էին հերոսածին մայրեր, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ծնողներ, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր, քաղաքական գործիչներ:

Մինչ միջոցառումը սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսների հիշատակը, հնչեց  ՀՀ օրհներգը, որից հետո ելույթներով հանդես եկան պարային խմբեր, երգիչներ:

Ընթացքում ներկայացվում էր հերոս զինվորների կյանքն ու կենսագրությունը, անցած մարտական ուղին:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 275+
275+

Նմանատիպ նյութեր