211652_close_icon
views-count73418 դիտում article-date 16:59 21-10-2022

Արարատի մարզում 37-ամյա վարորդը VAZ 21120-ով հանդիպակաց երթևեկելի գոտում վրաերթի է ենթարկել 39-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սեդրակ Գ․-ն իր վարած VAZ 21120 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում, հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթանալիս, վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նորայր Մ․-ին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ս․ Ավագյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզայանը տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ա․ Ավագյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին