1417 դիտում
13:46 20-10-2022
ԵՄ-ն 23 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական զարգացման համար
Կառավարության ասյօրվա նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ Եվրամիությունը 23 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ուղղված ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգմանն ու զարգացմանը:
Ներկայացնելով «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանը, զարգացմանը և գործող բիզնեսների վերականգնմանը:
«Այս բաղադրիչի ներքո շուրջ 1500 միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ և անհատ ձեռնարկատերեր կարողությունների զարգացման աջակցությամբ կստանան դրամաշնորհներ բիզնեսի արտադրողականության բարձրացման և ԵՄ շուկա արտահանման խթանման նպատակով»,-ասաց նա:
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ թիրախային աջակցություն կտրամադրվի կանանց և երիտասարդների շրջանում գործարար կարողությունների զարգացմանը և բիզնես նախաձեռնությունների ֆինանսավորմանը: Կֆինանսավորվեն նաև Սյունիքի մարզում գյուղատնտեսական ենթակառուցվածքների` այդ թվում արոտավայրերի հասանելիությանը և ոռոգման համակարգերի վերականգնմանն ուղղված նախաձեռնություններ»,-ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ կֆինանսավորվի նաև Գյումրիում խոհարարության և հյուրընկալության կառավարման դպրոցի և ձեռնարկատիրական կենտրոնի հիմնադրման նախաձեռնությունը:
Համաձայնագրով աջակցություն կտրամադրվի նաև Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի արդիականացմանը, աշխատակիցների կարողությունների զարգացմանը, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարության և միասնական սոցիալական ծառայությունների զարգացման մշակմանն ու իրականացմանը, ինչպես նաև Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան հաշմանդամության գնահատման և համապատասխանության որոշման համակարգի ներդրմանը:
«Օժանդակություն կտրամադրվի նաև միասնական սոցիալական ծառայությունների կենտրոններին` տեխնիկական հագեցման նպատակով: Թիրախային աջակցություն կտրամադրվի Արցախից տեղահանված անձանց ինտեգրման և սոցիալ-հոգեբանական աջակցության նախաձեռնություններին»,- հավելեց Մհեր Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր
1268 դիտում
19:52 17-04-2015
Ներառական և դիմակայուն դպրոցները Հայաստանի զարգացման անկյունաքար
3827 դիտում
16:03 29-03-2018
Զարգացման ֆրանսիական գործակալությունը ՊԵԿ-ին կտրամադրի 500.000 եվրո դրամաշնորհ
Այս բաժնից
913 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
943 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի