211652_close_icon
views-count46112 դիտում article-date 15:38 19-10-2022

Երևանում 18-ամյա մոպեդավարը Yamaha մոպեդով վրաերթի է ենթարկել Հայաստանում գործող դեսպանատներից մեկի աշխատակցին, ով փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 18-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած Yamaha մակնիշի մոպեդով Աճառյան փողոցում վարերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող Երևանի բնակիչ 60-ամյա Երվանդ Ո․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոպեդավարը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Եվ օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել հետիոտնին, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գարիկ Վարոսյանն ու Արթուր Հակոբյանը։

Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ  Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ։ 

Վրաերթի փաստով Ա․ Համզոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Մոպեդավարը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հետիոտնը աշխատում է Հայաստանում գործող դեսպանատներից մեկում։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+

Նմանատիպ նյութեր