2090 դիտում
09:09 18-10-2022
Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահն իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ տեւական ժամանակ է, ինչ բավականին հետաքրքիր գործերով իրավապահների ուշադրության կենտրոնում է Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, որը հանդիսանում է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի մտերիմը:
Մեզ ակնարկեցին, որ Հովհաննիսյանը քաղաքապետի հովանավորյալն է, եւ այդ կապերը եղել են դեռեւս այն ժամանակվանից, երբ Սարգսյանը Երեւանի քաղաքապետի տեղակալն էր եւ համակարգում էր նաեւ Մետրոպոլիտենի աշխատանքը: Մեզ փոխանցեցին, որ օպերատիվ աշխատանքների արդյունքում հավաքված տեղեկությունները, մեղմ ասած, բավականին ուշագրավ են եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով ակտիվ գործողություններ չեն իրականացվել:
Մեր այն հարցին, թե ինչպիսի հնարավոր չարաշահումներ են՝ կոռուպցիա, հովանավորչություն, թե այլ, պատասխանեցին, որ հարցականները, առերեւույթ հանցագործությունների կամ դրանց ռիսկերի շրջանակը բավականին լայն է, ու ավելի կոնկրետ տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ: Քաղաքապետարանի մեր աղբյուրները, թեմայի շուրջ կատարված հարցումներին ի պատասխան, նշեցին, որ Հայկն ու Հրաչն այն աստիճանի մտերիմ են, որ Հայկ Հովհաննիսյանի կինը՝ Իսկուհի Օսիպյանը, զբաղեցնում է քաղաքապետարանի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:
Դժվար չէ կռահելը, որ հսկայական ֆինանսական հոսքեր կառավարող այդ վարչությունը պետք է ղեկավարի քաղաքապետի ամենամտերիմ մարդկանցից մեկը: Ի դեպ, հայտնի դարձավ նաեւ, որ Հայկ Հովհաննիսյանը վերջերս սկսել է հաճախ լինել Միացյալ Էմիրություններում` Դուբայում: Ինչեւէ, սպասենք դեպքերի հետագա ընթացքին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3994 դիտում
09:35 18-08-2016
Կադաստրի պետական կոմիտեն հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում. «Ժողովուրդ»
4922 դիտում
10:39 27-09-2017
«Հայբուսակ» համալսարանն իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել. «Ժողովուրդ»
2374 դիտում
09:11 23-10-2014
Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. Ժողովուրդ
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը