3955 դիտում
09:35 18-08-2016
Կադաստրի պետական կոմիտեն հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Պարզվում է՝ 2012 թվականի դեկտեմբերի 27-ի հրամանի համաձայն՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Պողոսյանը, որը ունեցել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, հիմա ամբաստանյալի կարգավիճակում է։
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականի մայիսի 12-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը նոր քրեական գործ է ուղարկել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Պողոսյանի նկատմամբ գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով։
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է պաշտոնեական անփութությանը. «Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»։
Թե կոնկրետ ինչ է արել Գուրգեն Պողոսյանը, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց դետալներով պարզել։ Միայն հայտնի է, որ այս գործով դատավոր է նշանակվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Պողոսյանի նկատմամբ խափանման միջոցը ընտրվել է քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4883 դիտում
10:39 27-09-2017
«Հայբուսակ» համալսարանն իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել. «Ժողովուրդ»
2057 դիտում
09:09 18-10-2022
Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահն իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել. «Ժողովուրդ»
2338 դիտում
09:11 23-10-2014
Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. Ժողովուրդ
Այս բաժնից
934 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
889 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»