211652_close_icon
views-count1305 դիտում article-date 19:14 15-10-2022

Երևանի քաղաքապետի որոշումներով երկու ընկերության նկատմամբ նախազգուշացում է կիրառվել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հոկտեմբերի 11-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն երկու ընկերության նկատմամբ նախազգուշացում է կիրառվել։

Քաղաքապետի որոշման մեջ նշվում է, որ 2022 թվականի սեպտեմբերի 2-ին և 15-ին Երևանի քաղաքապետարան է դիմել Ա.Թամանյան փողոցի հ.3 շենքի թիվ 22 բնակարանի բնակիչ Խաչատուր Մանուկյանը՝ բողոքելով նույն շենքի 1-ին հարկում գործող հանրային սննդի օբյեկտների գործունեությունից։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցների կողմից կատարված տեղատեսության, ինչպես նաև դիմումին կից ներկայացված ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի գրության ուսումանսիրության արդյունքում պարզվել է, որ «Լիլ Գեվ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՀՎՀՀ 02667526) Ա.Թամանյան փողոցի համար 3 շենքի թիվ 81 հասցեում հանրային սննդի գործունեությունն իրականացնում է ՀՀ ՏԿԱԻ նախարարի կողմից 18.06.2015թ․ N 595-Ն հրամանով հաստատված, հրդեհային անվտանգության կանոնների և ՀՀ քաղաքաշինության նախարարի 17 մարտի 2014 թվականի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀ շինարարական նորմերի պահանջների խախտումներով։

Միաժամանակ պարզվել է, որ «Լիլ Գեվ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը վերը նշված հասցեում հանրային սննդի կազմակերպումը և իրացումը, ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացումն իրականացնում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 20-ին տրված N 22/77485 և 22/77486 թույլտվությունների հիման վրա։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետը՝ 2022 թվականի սեպտեմբերի 16-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին ներկայացրել է միջնորդագիր՝ «Լիլ Գեվ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ նախազգուշացում կիրառելու մասին։ 

Նմանատիպ նյութեր