211652_close_icon
views-count2311 դիտում article-date 14:29 09-10-2022

Ուկրաինայի դեսպանը կանչվել է Բելառուսի ԱԳՆ` «երկրին հարվածելու Կիևի պլանների համար»

Հոկտեմբերի 8-ի երեկոյան Բելառուսում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմը կանչվել է Բելառուսի ԱԳՆ, որտեղ նրան դիվանագիտական ​​նոտա են հանձնել «երկրին հարվածելու Կիևի պլանների» համար, հայտնում է Tass գործակալությունը։

«Հոկտեմբերի 8-ի երեկոյան Մինսկում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմը հրավիրվել է Բելառուսի ԱԳՆ, ում հանձնվել է դիվանագիտական ​​նոտա»,- նված Ուկրաինայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ՝ պարզաբանելով, որ «բելառուսական կողմը պնդում է, որ Ուկրաինան ծրագրում է հարվածներ հասցնել Բելառուսի տարածքին։

Կիևը հայտնել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Նշենք, որ հոկտեմբերի 4-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռազմական անվտանգության հարցերով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան անհանգստացած է Բելառուսի կողմից ռազմական գործողություններին միանալու հնարավորությամբ, սակայն ինքն է մինչև 15 հազարանոց զինվորականների խումբ հանել  սահմանին։

Նմանատիպ նյութեր