Կարող էինք այնպես անել, որ Ալիեւին այսօր մտածեր Նախիջեւանը պահելու, այլ ոչ թե Արցախի օկուպացիայի մասին. Արթուր Ղազինյան. News.am
Պայքարն այսօր ոչ թե իշխանության, այլ պետության համար է, քանի որ առանց վերջինիս իշխանություն չի լինի, իսկ դա պահանջում է համայն հայության համախմբումն ու ջանքերը։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 6-ին քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Նրա խոսքով՝ այսօր կոնսոլիդացիա կարող են ապահովել նախկինում քաղաքական դիսկուրսի կապ չունեցող շրջանակները, քանի որ հասարակության մեջ քաղաքական համակարգի նկատմամբ վստահությունը զրոյական է։
«Կոնսոլիդացնող տարրեր կարող են դառնալ ակադեմիական, փորձագիտական, տեխնոկրատական շրջանակները, որոնք պետք է հասկանան կատարվածի պատճառները, դադարեցնեն գործընթացը եւ զբաղվեն վերականգնմամբ։
Քաղաքական համակարգը գտնվում է «նախկինների» եւ «ներկաների» դիսկուրսի մեջ եի ապագայի մասին գաղափարներ չի գեներացնում»,- նշեց Ղազինյանը։
Մանրամամսները՝ սկզբնաղբյուր կայքում։