Հարկման տարբեր ռեժիմները մեծ արգելակ են հանդիսանում, որ ընկերություննեևրը մեծանան. Քերոբյան
Հարկման տարբեր ռեժիմները մեծ արգելակ են հանդիսանում, որ ընկերություննեևրը մեծանան: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Մենք վիճակագրությունից տեսնում ենք, որ ի տարբերություն եվրոպական երկրների, որտեղ 40 ընկերությունից մեկը դառնում է խոշոր, Հայաստանում 500-ից մեկն է դառնում խոշոր: Մենք հիմա աշխատում ենք, որ ստեղծենք միասնական համակարգ, որտեղ ընկերության աճին զուգընթաց հարկային բեռը սահուն կավելնա եւ ընկերությունները մեծ խոչընդոտ չեն տեսնի մեծանալու մեջ:
Շատ քիչ են ընկերությունները, որ մի հարկային ռեժիմից տեղափոխվում ավելի բարձր հարկային ռեժիմ, որովհետեւ այդ անցումը ֆինանսապես շատ թանկ է նստում իրենց վրա, հետեւաբար, իրենք ծվարում են առաստաղներից մի քիչ ներքեւ շրջանառության մեջ»,- ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ սրա վերաբերյալ շուտով առաջարկ կներկայացնեն