3265 դիտում
12:18 01-06-2018
Բոլորիս պարտքն է ամեն հնարավոր ջանք գործադրել, որպեսզի երեխաները մեծանան ընտանիքներում. ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձում ասվում է.
«Սիրելի´ երեխաներ,
Հարգելի´ ծնողներ,
Այսօր՝ հունիսի 1-ին, մենք նշում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրը։
Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր իր աշխատանքով պետք է երաշխավորի երեխայի իրավունքների լիարժեք իրականացումը՝ առաջնորդվելով նրա լավագույն շահի սկզբունքով։
Երեխաների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում՝ աշխատակազմում գործող Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի միջոցով։
Բոլորիս պարտքն է ամեն հնարավոր ջանք գործադրել, որպեսզի երեխաները մեծանան ընտանիքներում, ինչպես նաև աջակցել, որպեսզի նրանց համար ստեղծվեն առողջ, բարեկեցիկ և երջանիկ ընտանիքում ապրելու համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։
Շնորհավոր երեխաների պաշտպանության միջազգային օրը․ պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք պաշտպանում ենք մեր ապագան»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1132 դիտում
22:34 21-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց
1885 դիտում
22:12 21-01-2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
1018 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ