211652_close_icon
views-count16353 դիտում article-date 20:16 01-10-2022

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Գավառ քաղաքի սկզբնամասում բախվել են Volvo-ն ու VAZ 0110-ը. կա 5 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժանը 16։20-ի սահմաններում Մարտունի-Գետափ ավտոճանապահին Գավառի վարչական տարածքում բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Գավառ» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը։

Տեղում ծառայություն են կատարել ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները՝ անչափահասների բաժանմունքի ավագ օպեր լիազոր Գրիգոր Մարգարյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Վանիկ Վարդանյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Volvo-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, իսկ Lada-ն մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում, ինչի պատճառով էլ երթևեկությունը դարձել է միակողմանի։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր