211652_close_icon
views-count1163 դիտում article-date 20:43 29-09-2022

ՀՀ ԱԽ քարտուղարը ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ և մանրամասն ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները: 

Այս մասին Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, երկուստեք կարևորել ենք ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները»,- նշել է ՀՀ ԱԽ քարտուղարը:

Նմանատիպ նյութեր