972 դիտում
23:33 06-10-2015
ԱԳ նախարարն ընդունեց ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին
Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էնն Վիկտովսկիին։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-ամերիկյան գործընկերությունը տարբեր, ներառյալ պաշտպանական և անվտանգության բնագավառներում, զարգանում է։ ԱԳՆ ղեկավարը արժևորեց Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացմանը ցուցաբերած Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էնն Վիկտովսկին ասաց, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը, պաշտպանական բնագավառում փոխգործակցությունը և Հայաստանի կարևոր ներդրումը խաղաղապահ գործողություններում։ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով Նյու Յորքում կայացած Խաղաղապահության հարցերով Առաջնորդների գագաթաժողովին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության համար։
Էնն Վիտկովսկին կարևորեց Երևանում «Մարտահրավերներ ամենամյա ֆորում 2015»-ի անցկացումը, որը խաղաղապահության վերաբերյալ տարաբնույթ հարցերի քննարկման լավ հարթակ հանդիսացավ։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան - ՆԱՏՕ փոխգործակցության հարցերի շուրջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
Նմանատիպ նյութեր
1528 դիտում
15:46 02-03-2016
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին
1208 դիտում
20:43 29-09-2022
ՀՀ ԱԽ քարտուղարը ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
2553 դիտում
16:50 27-06-2016
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալին