211652_close_icon
views-count931 դիտում article-date 19:12 24-09-2024

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման ռազմավարության տեսլականին, ֆինանսների հասանելիությանը, պետություն-մասնավոր գործընկերությանը, ներդրումների արդյունավետ կառավարմանը, բիզնեսի թափանցիկության ապահովմանը վերաբերող հարցեր։

Գևորգ Պապոյանն անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի բարելավմանը և նշել, որ ներկայում քայլեր են ձեռնարկվում ծրագրերի արդյունավետության բարձրացման և տնտեսավարողների համար առավել մատչելի ծրագրերի մշակման ուղղությամբ։

Քննարկման ընթացքում նախարարը ներկայացրել է նաև կառավարության առաջնահերթությունները տնտեսության ոլորտում և իրականացվող քայլերը։

Նմանատիպ նյութեր