1525 դիտում
09:37 29-09-2022
Սենատորներ Մենենդեսի ու Ռուբիոյի բանաձևը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն ներկայացրել են երկկուսակցական բանաձևի նախագիծ, որը դատապարտում է ադրբեջանական ուժերի ապօրինի և անհիմն հարձակումը Հայաստանի տարածքի վրա և կոչ անում Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել անվտանգության ոլորտի ամեն տեսակի աջակցությունը Ադրբեջանին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Սենատոր Մենենդեսի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Երկկուսակցական բանաձևը, որը հաջորդել է ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողությունների վերջին էսկալացիային, կոչ է անում նախագահ Բայդենին պաշտոնական որոշում կայացնել Ադրբեջանի պաշտոնյաներին պատժամիջոցների ենթարկելու անհրաժեշտության մասին՝ «Գլոբալ Մագնիտսկու մարդու իրավունքների ոլորտի ակտի» հիմնա վրա: Այս նախաձեռնությունը նաև կոչ է անում պետքարտուղարությանը բավարարել օրենքով սահմանված հաշվետվությունների բոլոր պահանջները՝ հաշվի առնելու համար ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը կառավարության վերահսկողության գերատեսչության (GAO) վերջին զեկույցից հետո, որում ասվում է, որ կառավարությունը շարունակել է բացառություններ անել՝ 1992 թվականի օրենքը շրջանցելու համար, որն արգելում է ԱՄՆ-ի մեծամասամբ ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ առանց օրենքով պահանջվող պարտադիր հաշվետվությունների և հիմնավորման պահանջները կատարելու»:
Հաղորդագրության մեջ մեջբերվում են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մենենդեսի խոսքն այս առիթով. «Ադրբեջանի վերսկսած հարձակումը Հայաստանի տարածքի վրա և քաղաքացիական ենթակառուցվածքի անսիրտ թիրախավորումը մարդկային կյանքի նկատմամբ քամահրանքի սարսափելի ցուցադրություն է», - ընդգծել է Մենենդեսը: Նրա խոսքով՝ հայկական բնակավայրերը տառապում են Ալիևի ռեժիմի ձեռքից, և հրամայական է, որ ԱՄՆ կառավարությունը դադարեցնի անվտանգության ոլորտում ամեն տեսակի օժանդակությունը Բաքվին:
Այս նախաձեռնությանը հետևել է հանձնաժողովի նախագահ Մենենդեսի նամակն՝ ուղղված պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, ուր նա Բայդենի վարչակազմին կոչ է անում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հայ ժողովրդի կողքին կանգնելու համար, երբ նրանք փորձում են հետ մղել Ադրբեջանի վերսկսված ռազմական ագրեսիան:
«Ինչպես մենք վկայում ենք Ադրբեջանի վերջին հարձակման մասին, վարչակազմը չպետք է նվազագույնի հասցնի ադրբեջանական հարձակումը՝ անաչառ երևալու համար։ Նախագահ Բայդենը 2022 թվականին իր ելույթում ասել է, որ «...երբ բռնապետերը գին չեն վճարում իրենց ագրեսիայի համար, նրանք ավելի շատ քաոս են առաջացնում», - գրել է հանձնաժողովի նախագահ Մենենդեսը: «Միացյալ Նահանգները կարևոր հնարավորություն ունի կանգնելու հայ ժողովրդի կողքին, երբ նրանք փորձում են հետ մղել ավտորիտար ռեժիմի հարձակումը»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր
2593 դիտում
09:25 01-10-2019
Ամերիկացի կոնգրեսականները պահանջում են դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին. «Ամերիկայի ձայն»
1701 դիտում
14:25 25-05-2022
Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը չի ուշացել․ ԱԳՆ խոսնակ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը