211652_close_icon
views-count1318 դիտում article-date 15:50 27-09-2022

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» պատվիրակությունը այցով գտնվում է Իրաքում. կնքվել է փոխըմբռնման հուշագիր

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակությունը՝ տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, պատասխան այցով գտնվում է Իրաքի Հանրապետությունում։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել հանդիպում «Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալության» տնօրենի և ղեկավար կազմի հետ։ Քննարկվել են հումանիտար ականազերծման ոլորտում հետագա փոխգործակցության մի շարք հարցեր։

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը բարձր է գնահատել երկու կառույցների միջև նորաստեղծ համագործակցությունը և շեշտել հետագա փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի անձնակազմը հյուրընկալվել է նաև Քուրդիստանի շրջանի փոխնախագահ Շեյխ ՋաՖար շեյխ Մուստաֆային։

Հիշեցնենք՝ ս․թ․ հուլիսի 10-ին ՀՀ-ում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի և «Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալության» միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։

Նմանատիպ նյութեր