211652_close_icon
views-count1185 դիտում article-date 17:32 21-09-2022

Մաղթում եմ, որ հաջորդ տարիներին Անկախության տոնը նշանավորվի բազում ձեռքբերումներով, մեծ նվաճումներով և ամուր, անխախտ սահմաններով. Արտակարգ իրավիճակների նախարար

Սիրելի՛ քաղաքացիներ,

Անկախության 31 տարիների ընթացքում մեր ժողովուրդն ապացուցեց, որ ազատ և ինքնիշխան պետություն կառուցելու համար պատրաստ է ամենաթանկը նվիրել Հայաստանի Հանրապետությանը։
 
Այս տարիների ընթացքում մեր եղբայրների և քույրերի զրկանքների և կյանքերի գնով կարողացել ենք ամուր կանգնել մեր հողի վրա և ցույց տալ աշխարհին, որ բարգավաճող, ամուր և խաղաղ պետություն ունենալը մեր կարևոր նպատակն է։
 
Հայաստանի Հանրապետությունն այսօր նոր մարտահրավերների առաջ է կանգնած, ուստի մեր բոլորի և յուրաքանչյուրիս մեծագույն նպատակը պետք է դառնա հայրենիքի անվտանգ ապագան կերտելը՝ ինքներս մեզ վերադաստիարակելով, մեր արժեքներն ու նպատակները վերանայելով։
 
Մեր անմահացած եղբայրների և քույրերի արյանն արժանի լինելու համար պետք է ջանք ու եռանդ չխնայենք՝ Հայաստանի Հանրապետության անկախությունը մեր, մեր երեխաների և եկող սերունդների համար պահպանելու։
 
Մաղթում եմ, որ հաջորդ տարիներին Անկախության տոնը նշանավորվի բազում ձեռքբերումներով, մեծ նվաճումներով և ամուր, անխախտ սահմաններով։

Նմանատիպ նյութեր