slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել Է Տաջիկստանի հետ սահմանին լարված իրավիճակի մասին
211652_close_icon

Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել Է Տաջիկստանի հետ սահմանին լարված իրավիճակի մասին

views-count3071 դիտում article-date 15:20 18-09-2022

Իրադրությունը Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին, որտեղ սեպտեմբերի 14-ից մարտական բախումներ էին տեղի ունենում երկու երկրների զինծառայողների միջև, շարունակում է լարված մնալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին կիրակի հայտնել Է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը:

«Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում՝ Օշի մարզի Չոն-Ալայի շրջանում եւ Բատկենի մարզում (Ղրղզստան) իրադրությունը շարունակում է լարված մնալ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը «հանգիստ, առանց միջադեպերի» է անցել։

Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հստակեցրել է Տաջիկստանի հետ սահմանին մարտական բախումների ժամանակ զոհվածների թիվը։ Գերատեսչության տվյալներով՝ Բատկենի մարզում զոհերի թիվը 24-ից հասել է 36-ի, տուժել է 129 մարդ:

Նմանատիպ նյութեր