slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
211652_close_icon

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

views-count2885 դիտում article-date 12:57 24-07-2021
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին սահմանապահների միջև հրաձգությունը տեղի է ունեցել: Այս մասին ria.ru-ին հայտնել են Ղազախստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնում:

Հաղորդվում է, որ 2021 թվականի հուլիսի 24-ին, Բաթկեն շրջանի Կում-Մազար տեղանքում, Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչները «առանց ղրղզական կողմի համաձայնության» սկսել են տեղանքից ավազը մաքրելու միջոցառումներ անցկացնել: 

Դեպքի վայր են ժամանել Ղրղզստանի սահմանապահները, տեղական իշխանությունների ներկայացուցիչները և տեղի բնակիչները: Տաջիկական կողմը չի ենթարկվել աշխատանքները դադարեցնելու ղրղզական կողմի պահանջներին: Ավելին, Տաջիկստանի քաղաքացիները փորձել են ծեծի ենթարկել Ղրղզստանի քաղաքացուն: 

Ավելին, Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բնակիչների միջև տեղի ունեցած լեզվակռիվը վերաճել է ծեծկռտուքի, նրանք միմյանց վրա քարեր են նետել: Կոնֆլիկտի ընթացքում տաջիկ սահմանապահները կրակոցներ են արձակել ղրղզների ուղղությամբ, որոնք էլ պատասխան կրակ են բացել:

Հաղորդվում է, որ փոխհրաձգության հետևանքով ղրղըզական կողմից զոհեր և վիրավորներ չկան, սահմանին իրավիճակը բնութագրվում է որպես կայուն:

Նմանատիպ նյութեր