211652_close_icon
views-count6107 դիտում article-date 21:36 15-09-2022

Կան հավաստի ապացույցներ, որ Ադրբեջանը նոր հարձակման է նախապատրաստվում, այդ թվում՝ Նախիջևանի կողմից. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

tert.am-ը գրում է. Տեղեկություններ կան հրադադարի ռեժիմին սպառնացող վտանգի մասին», ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

«Մենք հաղորդումներ ենք ստանում, որ փխրուն հրադադարը վտանգի տակ է: Կան հավաստի ապացույցներ, որ Ադրբեջանը նոր հարձակման է նախապատրաստվում, այդ թվում՝ Նախիջևանի կողմից, որպեսզի հասնի իր նպատակին և բացի արտատարածքային միջանցք Հայաստանի տարածքով»,- ասել է նա։ 

Մարգարյանը նշել է նաև, որ Բաքուն միշտ համառորեն դիմադրել է հրադադարի մեխանիզմները կարգավորելու ցանկացած նախաձեռնության։

Նմանատիպ նյութեր