46151 դիտում
17:42 14-09-2022
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. 70–ամյա տղամարդը «դաչա» գնելու նպատակով այցելել է իր հավանած հողակտոր ու Lexus-ով հայտնվել սանհանգույցի համար փորվող փոսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղից դեպի Ձորաղբյուր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածի հարևանությամբ նոր կառուցվող թաղամասի տներից մեկի տարածքում ավտոմեքենան հայտնվել է նոր փորվող սանհանգույցի համար նախատեսված փոսում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Աշոտ Մխիթարյանի և Գևորգ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ Երևանի բնակիչ, 70–ամյա Արմեն Ս.-ն Lexus մակնիշի ավտոմեքենայով անզգուշաբար հայտնվել է նշված փոսում:
Ըստ նախնական տեղեկությունների՝բարեբախտաբար, տուժածներ չկան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմեն Ս.-ն այցելել է նշված հասցե՝ տարածքին ծանոթանալու, քանի որ ցանկութուն է ունեցել հող գնել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
12643 դիտում
10:45 10-11-2016
Կառավարությունը 6,2 միլիոն դրամով կես հեկտար հողակտոր է գնելու Դիլիջանի համայնքից. «Հայկական ժամանակ»