211652_close_icon
views-count32483 դիտում article-date 14:17 08-09-2022

Հայկ Մարությանի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում Բագրևանդ թաղամասում անօրինական ռեստորանային համալիրի վերակառուցման թույլտվություն տալու համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի դեպքի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հ․ Մարությանը 2019 թվականի փետրվարի 18-ին առանց նպատակային նշանակությունը փոխելու արդյունաբերական ընդերք օգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի 110 հասցեում գտնվող հողամասում տրամադրել է «ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայման և նոր մակերեսով մասնաշենք կառուցելու» նախագծման և հետագայում նաև շինարարության թույլտվություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քաղաքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ Հ․ Մարությանը, եթե նմանատիպ թղթեր էր ստորագրում, ապա օրերով ճշտում էր ամեն մի մանրուք, խորհրդակցում քաղաքապետարանում իրեն վստահելի մարդկանց հետ, նոր հետո «դաբրո էր տալիս»։

SHAMSHYAN.com-ը պատրաստ է խնդրի վերաբերյալ ներկայացնել Հ․ Մարությանի տեսակետը։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր