3150 դիտում
16:48 07-09-2022
Ուկրաինական զորքերը հակահարձակման են անցել Խարկովի մարզում
«Ուկրաինական բանակը հակահարձակման է անցել Խարկովի մարզում՝ Բալակլեյա քաղաքի ուղղությամբ»,- պնդում են Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) փորձագետները։
Ամերիկացի վերլուծաբանների տեղեկություններով` ուկրաինական զորքերի գրոհի արդյունքում ռուսական ստորաբաժանումները ստիպված են եղել նահանջել Սևերսկի Դոնեց գետի հյուսիսային ափ։
Ուկրաինական հակահարձակման փաստը հաստատում են նաև ռուսաստանյան իշխանամետ Տելեգրամ ալիքներից մի քանիսը։ Դրանցում տեղ գտած որոշ տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն ընդհուպ մոտեցել են Բալակլեյա քաղաքին և կրակային հսկողություն են սահմանել այդ բնակավայրը Կուպյանսկ շրջկենտրոնին կապող ռազմավարական ճանապարհի նկատմամբ։
Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ՝ ուկրաինական բանակի առաջխաղացումը հնարավոր է դարձել, երբ նախորդ շաբաթ Խերսոնի մարզում ձեռնարկված հակահարձումը զսպելու համար ռուսական հրամանատարությունն իր ենթակայության տակ գործող մի շարք մարտունակ ստորաբաժանումներ դուրս է բերել Խարկովի մերձակայքից։
Բալակլեյայի ուղղությամբ հակահարձակման մասին ռուսական և ուկրաինական պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն հաղորդում։

Նմանատիպ նյութեր
1651 դիտում
17:33 22-07-2023
Ուկրաինացիները «ճեղքում են» ուժեղ ամրացված ռուսական պաշտպանական գծերը․ Բլինքենը ուկրաինական հակահարձակման մասին
Այս բաժնից
886 դիտում
15:22 22-12-2024
Աբխազիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պատգամավորի նկատմամբ
916 դիտում
15:06 22-12-2024
Քաթարը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ-ին
859 դիտում
14:50 22-12-2024
Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում. Ահմեդ ալ Շարաա