211652_close_icon
views-count1325 դիտում article-date 09:59 02-09-2022

«Հայաստան» դաշինքը սադրանք է որակում իր անունից թռուցիկների տարածումը․ Ագնեսա Խամոյան․ «Ամերիկայի ձայն»

Ապատեղակատվությունը ուկրաինական պատերազմի մասին շատ է, դրա դեմ պայքարել ոչ հնարավոր է, ոչ էլ իմաստ ունի, նրանք, ովքեր կարողանում են օգտվել տարբեր աղբյուրներից, շատ լավ հասկանում են իրականությունը, և միայն մարդիկ, ովքեր բացառապես ռուսական լրատվամիջոցներին են հետևում, հայտնվում են մոլորության մեջ։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Հայաստանի փողոցներում թռուցիկներ են հայտնվել «Զապորոժյեն Ռուսաստանն է» գրությամբ։ Դա զառանցանք կարող է թվալ։ Հայատառ այդ թռուցիկներում շեշտվում է նաև, որ Հյուսիսային Ղազախստանը լինելու է Ռուսաստան։ Ո՞վ է տարածել այս թռուցիկները՝ հայտնի չէ։ Թռուցիկների վրա ԱԺ ընդդիմադիր խմբակցության «Հայաստան» դաշինքի անունն է և տարբերանշանը, բայց «Հայաստան» դաշինքը հերքում է իր մասնակցությունն այս քարոզչական արշավին։ 

«Այո, հանդիպել եմ ահազանգերի, որ «Հայաստան» դաշինքի անունից տարածվում են թռուցիկներ։ Մենք դա որակում ենք որպես սադրանք։ Միանշանակ հայտարարում եմ, որ դրանք տարածված չեն «Հայաստան» դաշինքի անունից, կեղծիք են ամբողջությամբ»,- ասում է ԱԺ «Հայաստան» դաշինք խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նմանատիպ նյութեր