2583 դիտում
10:55 01-09-2022
Ռուսաստանը ցանկանում է, որ աշխարհը 3 դրամատիկ սխալ թույլ տա. Զելենսկի․ Deutsche Welle
Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ռազմական ներխուժման 190-րդ օրը ռուսական զորքերը շարունակում են հարևան երկրի բնակավայրերը գրավելու փորձերը։ Ուկրաինայի զինված ուժերն ու տարածքային պաշտպանության ստորաբաժանումները դիմադրում են ագրեսիային։ Deutsche Welle-ն հետևում է հինգշաբթի՝ սեպտեմբերի 1-ին (Մոսկվայի ժամանակով) տեղի ունեցող իրադարձություններին։
++09.10++
Վաշինգտոնը Կիևին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել իր հակահարձակման ժամանակ՝ խուսափելու բազմաթիվ ճակատներում խճճվելուց: Այս մասին հայտնում է CNN-ի կայքը՝ հղում անելով ամերիկացի և արևմտյան պաշտոնյաներին և ուկրաինական աղբյուրներին։ Հաղորդվում է, մասնավորապես, որ համատեղ խորհրդակցությունների ընթացքում վերլուծական վարժանքներ են իրականացվել՝ հասկանալու համար, թե ինչ մակարդակի ուժեր պետք է հավաքեն Ուկրաինայի զինված ուժերը՝ տարբեր սցենարներում հաջողության հասնելու համար։
++07.55++
«Էներգոդարը» հրետանային հարվածների է ենթարկվել հինգշաբթի առավոտյան։ Տեղական Telegram ալիքները հայտնում են, որ ռուսական զորքերը, որպեսզի մեղադրեն Ուկրաինային հրետակոծության մեջ, ամբողջ գիշեր հրետանային կրակ են բացել քաղաքի բնակելի թաղամասերի վրա, որտեղ գտնվում է Զապորոժյեի ատոմակայանը։ Ըստ նրանց՝ ենթակառուցվածքային օբյեկտների, այդ թվում՝ մեկ բնակելի շենքի վրա հարվածներ կան, մի շարք տարածքներում ջրամատակարարում չկա։ Էներգոդարի քաղաքապետ Դմիտրո Օռլովի խոսքով՝ քաղաքի մշտական գնդակոծությունները չեն դադարում առավոտյան ժամը 5-ից։
++03.15++
Աշնանը և ձմռանը էներգակիրների բարձր գների պատճառով հնարավոր բողոքի ակցիաները չեն հանգեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկմանը։ Այս մասին Պրահայում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ «Մենք լինելու ենք Ուկրաինայի կողքին, իսկ դա նշանակում է, որ պատժամիջոցները կպահպանվեն նույնիսկ ձմռանը, նույնիսկ եթե դա շատ դժվար լինի քաղաքական գործիչների համար»,- ընդգծել է նա։ Բերբոքն ակնկալում է, որ բնակիչները դուրս կգան փողոց՝ բողոքելու և իշխանությունների ուշադրությունը հրավիրելու այն փաստի վրա, որ «նրանք չեն կարող վճարել էլեկտրաէներգիայի համար»։ Պատասխանը պետք է լինի սոցիալական միջոցների ընդունումը, այլ ոչ թե Մոսկվայի նկատմամբ սահմանափակումների վերացումը, կարծում է Գերմանիայի արտգործնախարարը։ «Ես խոստանում եմ Ուկրաինայի ժողովրդին. մենք ձեր կողքին կլինենք այնքան ժամանակ, քանի դեռ մեր կարիքը կա».
++02.25++
«Ռուսաստանը ցանկանում է, որ աշխարհը 3 դրամատիկ սխալ թույլ տա՝ ընտելանալ պատերազմին, ընդունել պատերազմը, մոռանալ պատերազմի մասին։ Սակայն այդ պլանը երբեք չպետք է իրականանա»,- ասել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին Վենետիկի կինոփառատոնի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։ Նրա խոսքով՝ պատերազմը, որը Ռուսաստանը մղում է Ուկրաինայի դեմ արդեն 189 օր, հորինվածք չէ, այլ «իրական իրադարձությունների վրա հիմնված դրամա», այն «կենդանացրել են իսկական հրեշները, մարդասպանները, դահիճները, ահաբեկիչները»։ Սա «ողբերգություն է, որը չի ուղեկցվում Մորիկոնեի հանճարեղ երաժշտությամբ, այլ գարշելի շշուկներով և պայթյունների, կրակոցների, օդային ռմբակոծության ազդանշանների ձայներով»,- ընդգծել է Զելենսկին։ Այն բանից հետո, երբ փառատոնի մասնակիցներին ցուցադրվեցին ռուս զինվորականների գործողությունների հետևանքով սպանված ուկրաինացի երեխաների անուններով մակագրություններ, Վլադիմիր Զելենսկին հորդորեց հիշել այս մակագրությունները ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը խոսում է «Ուկրաինայից հոգնելու» մասին։ «Հոգնել Ուկրաինայից՝ նշանակում է մի կողմ քաշել այս անունները։ Մոռանալ այս անունները։ Ես վստահ եմ, որ ողջ քաղաքակիրթ աշխարհը դա չի անի, երբեք չի հանձնվի, կլինի Ուկրաինայի հետ մինչև վերջ, մինչև հաղթական ավարտը, երբ ճշարտությունն ու արդարությունը ծափահարություններ կլսեն»,- ընդգծել է Զելենսկին։

Նմանատիպ նյութեր
1947 դիտում
10:01 09-08-2022
Արևմուտքը պետք է փակի սահմանները բոլոր ռուսների համար․ Զելենսկի․ Deutsche Welle
8177 դիտում
10:48 10-08-2022
Պատերազմը կավարտվի Ղրիմի ազատագրմամբ․ Զելենսկի. Deutsche Welle
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»