8132 դիտում
10:48 10-08-2022
Պատերազմը կավարտվի Ղրիմի ազատագրմամբ․ Զելենսկի. Deutsche Welle
Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ռազմական ներխուժման 168-րդ օրը ռուսական զորքերը շարունակում են հարևան երկրի բնակավայրերը գրավելու փորձերը։ Deutsche Welle-ն հետևում է չորեքշաբթի՝ օգոստոսի 10-ի (Մոսկվայի ժամանակով) զարգացումներին։
++08.40++
Օգոստոսի 10-ի գիշերը ռուսական զորքերը գնդակոծել են Զապորոժյեի շրջանի Կուշուգում գյուղի մերձակայքը։ Զապորոժյեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ հրթիռային հարձակման հետևանքով մի կին է մահացել, մոտ 30 շենք է ավերվել։
++07.50++
Ռուսաստանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, օգտագործում են Ռուսաստանի Դաշնությունում գործող ներգաղթյալների և էթնիկ կազմակերպությունների ղեկավարներին՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համար կամավորական ստորաբաժանումներ ստեղծելու համար։ Այս մասին հաղորդում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը ISW: Զեկույցում, մասնավորապես, նշվում է Ամիր Թիմուր կամավորական գումարտակի մասին, որը համալրված է Պերմի երկրամասում բնակվող Ուզբեկստանի քաղաքացիներով։
++06.20++
Մոսկվան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել «Զապորոժյեի ատոմակայանի գնդակոծման կապակցությամբ»։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին ավելի վաղ մտահոգություն էր հայտնել ատոմակայանների գնդակոծման կապակցությամբ։ Նա ընդգծել էր, որ պատրաստ է ղեկավարել գործակալության փորձագետների առաքելությունը կայանում պաշտպանության և անվտանգության երաշխիքների հարցերով։
Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրում են օգոստոսի 5-6-ը Զապորոժյեի ատոմակայանի վրա հարվածներ հասցնելու մեջ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մասնավորապես, ասել է, որ «աշխարհում չկա այնպիսի մարդիկ, ովքեր կարող են իրենց ապահով զգալ, երբ ահաբեկչական պետությունը գնդակոծում է ատոմակայանը»։ Օգոստոսի 8-ին Կիևը կոչ է արել ՄԱԿ-ին, ՄԱԳԱՏԷ-ին և համաշխարհային հանրությանը ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ռուսական զորքերի կողմից գրավված Զապորոժյեի ատոմակայան հատուկ առաքելություն ուղարկելու համար։
++00.05++
Ռուս զինվորականների ներկայությունը Ղրիմում սպառնալիք է ողջ Եվրոպայի և համաշխարհային կայունության համար։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ավանդական երեկոյան ելույթի ժամանակ ։
Միջերկրական ծովի ափին գտնվող շատ երկրներում կայունություն և խաղաղություն չի լինի, քանի դեռ Ռուսաստանը կարող է օգտագործել Ղրիմը որպես ռազմաբազա, հավելել է նա։ «Ռուսաստանի այս պատերազմն ընդդեմ Ուկրաինայի և ամբողջ ազատ Եվրոպայի դեմ սկսվեց Ղրիմով և պետք է ավարտվի Ղրիմով՝ նրա ազատագրմամբ»,- ասել է ուկրաինական պետության ղեկավարը։

Նմանատիպ նյութեր
1315 դիտում
13:00 27-02-2023
Ռուսական ագրեսիան կավարտվի Ղրիմի ազատագրմամբ. Զելենսկի
1908 դիտում
10:01 09-08-2022
Արևմուտքը պետք է փակի սահմանները բոլոր ռուսների համար․ Զելենսկի․ Deutsche Welle
2541 դիտում
10:55 01-09-2022
Ռուսաստանը ցանկանում է, որ աշխարհը 3 դրամատիկ սխալ թույլ տա. Զելենսկի․ Deutsche Welle
Այս բաժնից
862 դիտում
07:21 09-11-2024
Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները ԱԺ կգնան. հաջորդ շաբաթը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
1156 դիտում
09:00 08-11-2024
ՔՊ-ն ապահովում է իր վերարտադրումը 2026թ.-ի ընտրություններում. փոփոխություններ ԸՕ-ում. «Ժողովուրդ»