211652_close_icon

Գեղարքունիքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք

views-count1351 դիտում article-date 17:10 31-08-2022
Օգոստոսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում  հայտնաբերել են  ավազի ապօրինի արդյունահանման դեպք։

Տարածքից ավազ տեղահանող բեռնատար ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ոստիկանության մարզային վարչություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր