211652_close_icon
views-count70080 դիտում article-date 14:13 31-08-2022

Արարատի մարզում բախվել են մոտոցիկլն ու Նիվան, մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ, ում կյանքի համար բժիշկները պայքարում են, մի քանի մետր շպրտվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 30-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Նորաշեն-Դվին ավտոճանապարհի՝ Նորաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Վերին Արտաշատի գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արմեն Գ-ի վարած Zaneiia PX250 մոտոցիկլն ու անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվեկ է, մոտոցիկլավարն էլ մի քանի մետր շպրտվել է, և օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ա. Ավագյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, Արտաշատի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ մոտոցիկլին բախվել է Արարատի մարզի բնակիչ՝ 62-ամյա Գառնիկ Թ-ն՝ իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով, ով տարված բացատրական աշխատանքների արդյունքում այսօր ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Արարատի մարզային քննչական վարչություն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր