211652_close_icon
views-count1643 դիտում article-date 13:12 04-05-2022

Քննչական կոմիտեում կազմակերպվում է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակի համալրման հերթական փուլը

ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով նախատեսվում է կազմակերպել հերթական  գրավոր քննությունը:
Կոմիտեի անձնակազմի կառավարման ստորաբաժանման տեղեկացմամբ 2022թ. հունիսի 3-ին կայանալիք քննություններին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն ընդունվում են մայիսի 3-ից 18-ը ներառյալ և գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

Կարևորելով մասնագիտական համապատասխան շրջանակներում հավանական դիմորդների իրազեկվածության անհրաժեշտությունը՝ տեղեկացվում է, որ գրավոր քննությունների վերաբերյալ ընթացակարգային ողջ մանրամասները տեղադրված են www.investigative.am պաշտոնական կայքի Նորություններ բաժնի Հայտարարություններ ենթաբաժնում, համապատասխան հղումով:

Հավելենք, որ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրված է նաև ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով իրականացվելիք գրավոր քննության համար նախատեսվող հարցաշարը, ինչպես նաև տեղեկություններ՝ վերջինիս վերաբերելի իրավական ակտերի մասով:

Հայտարարությանը կարող եք ծանոթանալ՝ այցելելով
https://www.investigative.am/news/view/haytararutyun-2-mayisi.html
 

Նմանատիպ նյութեր