211652_close_icon
views-count1224 դիտում article-date 12:53 23-08-2022

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում առաջադրվել է Սուրեն Մինասյանի թեկնածությունը

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 5 հարց։

Կառավարման խորհրդի նիստի օրակարգի 1-ին հարցը վերաբերում էր ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը հավանություն տալուն։

Տվյալ պաշտոնում առաջադրվել էր Սուրեն Մինասյանի թեկնածությունը։ Կառավարման Խորհրդի անդամները Ս․Մինասյանին ուղղեցին իրենց հարցերը՝ կապված նրա՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու դեպքում նախատեսվող գործունեության հետ։

Կառավարման Խորհուրդը հավանություն տվեց առաջադրված թեկնածությանը։ Կառավարման խորհրդի համապատասխան որոշումից հետո այն կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը։

Այնուհետև, Կառավարման խորհրդի անդամները քննարկեցին օրակարգում ընդգրկված՝ Տեսչական մարմնի ընթացիկ ու առաջիկա գործունեությանն առնչվող մնացած հարցերը։

Նմանատիպ նյութեր