211652_close_icon
views-count2799 դիտում article-date 20:51 22-08-2022

Երևանի մետրոպոլիտենի նորանշանակ տնօրենը շրջայց է կատարել մետրոյի կայարաններում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն այսօր շրջայց է կատարել Երևանի մետրոպոլիտենի կայարաններում։

Շրջայցի ընթացքում պրն․ Սեդրակյանը ծանոթացել է առկա խնդիրներին, զրուցել կայարանային համալիրների աշխատակիցների հետ:

Նա ընդգծել է, որ նմանատիպ շրջայցերը կրելու են պարբերական բնույթ, որոնց ընթացքում ի հայտ եկած խնդիրները հավաքագրվելու, դասակարգվելու են և ըստ առաջնահերթության դրանց տրվելու են շուտափույթ լուծումներ։
  
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր