211652_close_icon
views-count49425 դիտում article-date 21:56 12-08-2022

Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. Mercedes-ը Հյուսիս-Հարավ ճանապարհին տապալել է 10 մետր քարե պարիսպն ու հայտնվել մայթին. վարորդն ասում էր՝ թազա ծնվեցի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30–ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 28-ամյա Տիգրան Բարսեղյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասից Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին՝ դեպի Հաղթանակ թաղամաս ընթացող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին, մոտ  10 մետր փլուզել այն և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝՝ բարեբապտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական  ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը:

Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  2-րդ գումարտակի  3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում  ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ազատ Սահակյան ու Կարաննի Հարյանը:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում վարորդն ասում էր. «էս վթարը տենալուց հետո, կարամ էթամ մոմ վառեմ, որ լավ պրծա: Թազա ծնվեցի»:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր