46226 դիտում
21:14 12-08-2022
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. Վերին Խոտանանում բախվել են Nissan Pathfinder-ն ու 07-ը. վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:30–ի սահմաններում Վերին Խոտանան բնակավայրի ավտոմայրուղում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ, 36-ամյա Էրիկ Ս.-ի վարած Nissan Pathfinder մակնիշի և 21-ամյա Տիգրան Ա.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 07-ը կողաշրջվել է, իսկ նրա ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 21-ամյա Էդգար Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությոնը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիք մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1477 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)