2551 դիտում
13:30 09-08-2022
Գիտությանը հատկացվող բյուջեն վերջին շրջանում ավելացել է ավելի քան 80 տոկոսով. Մխիթար Հայրապետյանն հյուրընկալել է գիտնականների
Այսօր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը «Իմ քայլը» հիմնադրամի գրասենյակում հյուրընկալել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին և Իլինոյսի Ուրբանա-Շամփեյն համալսարանի Վ. Գրաֆտոնի և Լիլիան Բ․Վիլկինսի անվան մեխանիկայի և ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանին։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
Հանդիպման ժամանակ Նաիրա Հովակիմյանը ներկայացրել է իր պատկերացումները Հայաստանում գիտության զարգացման մասին: Նրա խոսքով՝ Հայաստանի վերածննդի համար պետք է երիտասարդ գիտնականների ներգաղթ կազմակերպել: Ռեսուրսները ճիշտ կազմակերպելու դեպքում նրանք կգան և կփոխեն գիտության նկատմամբ մեր մշակույթը: Նրանք այն երիտասարդ մասնագետներն են, որոնք գիտությամբ զբաղվում են մեծ վճռականությամբ:
«Այս համատեքստում քննարկել ենք հստակ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը:
Պրոֆեսոր Հովակիմյանը հայտնեց, որ արդեն կան երիտասարդ ու պրոֆեսիոնալ գիտնականներ, որոնք պատրաստակամություն են հայտնել վերադառնալ հայրենիք ու այստեղ գիտությամբ զբաղվել: Հայաստանում մրցունակ ու մարտունակ պրոֆեսորիատ ունենալու դեպքում կկարողանանք դիմակայել ու հաղթահարել մի շարք մարտահրավերներ: Դրա համար պետք է ճիշտ առաջարկներ կազմակերպել ու մրցունակ ծրագրեր իրականացնել: Ուզում եմ ընդգծել, որ վերջին շրջանում ՀՀ կառավարությունը գիտությանը հատկացվող բյուջեն ավելացրել է ավելի քան 80 տոկոսով, գիտաշխատողների աշխատավարձերը՝ զգալիորեն բարձրացվել: Գիտության զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն»,-գրել է Մխիթար Հայրապետյանը:

Նմանատիպ նյութեր
1186 դիտում
10:56 30-10-2024
Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 2,5 տոկոսով
1454 դիտում
16:03 29-09-2022
2023-ին գիտությանը կհատկացվի 6,5 մլրդ դրամով ավելի գումար, քան այս տարի. Տիգրան Խաչատրյան
1857 դիտում
11:22 15-02-2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ
Այս բաժնից
1438 դիտում
14:24 08-01-2025
Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը կամփոփվեն 2024-ի ձեռքբերումները երաժշտական ոլորտում. Elstyle.am
1948 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են