211652_close_icon

Արմեն Գևորգյանը կմնա ազատության մեջ. Վերաքննիչն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը

views-count2028 դիտում article-date 11:58 29-01-2019
ՀՀ վերաքննիչ դատարանը ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը անփոփոխ թողեց. Ա. Գևորգյանը չի կալանավորվի: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Արմեն Գևորգյանը: «Դատարանը մերժել է նաև պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը»,ասաց նա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը։ Որոշումը բողոքարկել էր ՀՀ գլխավոր դատախազությունը։ Առաջին ատյանի դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաև պաշտպանական կողմը։ Մասնավորապես Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բողոք է ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և հաստատված համարել նաև ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:

Նմանատիպ նյութեր