427 դիտում
12:51 08-08-2022
Քաղաքաշինության կոմիտեում քննարկում է տեղի ունեցել կորեացի փորձագետների խմբի հետ՝ Ազգային գեոպորտալի բարելավման համար
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում կորեացի փորձագետների խմբի հետ, որը Կադաստրի կոմիտեի հետ գործակցում է Ազգային գեոպորտալի բարելավման ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։
Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուների հետ կատարվել են քաղաքաշինական հարցերի վերաբերյալ մի շարք ճշգրտումներ՝ գեոպորտալում ընդգրկվող տեղեկատվությունն առավել ամբողջական եւ մատչելի դարձնելու համար: Անդրադարձ է եղել կոմիտեի համակարգմամբ ստեղծված ծրագրային փաստաթղթերը գեոպորտալում արտացոլելու եղանակներին, քարտեզների ճշգրտման անհրաժեշտության դեպքում կոմիտեի լիազորությունների շրջանակին:
Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը եւ խորհրդական Արտավազդ Թարխանյանը մանրամասներ են ներկայացրել քաղաքաշինության բնագավառում լիազոր մարմնի գործունեության բոլոր ուղղությունների վերաբերյալ: Նրանք ընդգծել են պետական տարբեր կառույցներից ստացվող տվյալներն ու քարտեզագրական նյութերը մեկ համակարգում միասնական ձեւաչափով ընդգրկելու, համադրելու, անճշտությունները վերացնելու եւ դրանցից օգտվելը մատչելի դարձնելու կարեւորությունը:
Դիտարկվել են նաեւ ստեղծված հարթակում Քաղաքաշինության կոմիտեի գործունեությանն առնչվող տեղեկատվական բազայի ձեւավորման, հեռանկարային պահանջների հիման վրա տվյալների թարմացման հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
418 դիտում
16:34 01-05-2024
Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները
511 դիտում
16:16 01-05-2024
Չեմ համագործակցի և չեմ միանա Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին. Հայկ Մարության
586 դիտում
15:50 01-05-2024
Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան