211652_close_icon
views-count36091 դիտում article-date 19:03 04-08-2022

Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են BMW-ն ու Mercedes-ը, օպերատիվ են գործել Գյումրու բժիշկներն ու պարեկները, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են 34-ամյա Աբգար Ա-ի վարած Mercedes մակնիշի և 25-ամյա Խաչիկ Կ-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու BMW-ի ուղևոր՝ 25-ամյա Արարատ Հ-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից, և օպերատիվորեն ժամանած Գյումրու հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են մնալ հիվանդանոցում։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները, և հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ Գևորգյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Շիրակի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով վարույթ է նախաձեռնվել։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր