211652_close_icon
views-count2627 դիտում article-date 17:14 04-08-2022

Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ իրադրությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը:

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովն ընդգծել է, որ քննարկվել է նաև իրադրությունը՝ կապված ԼՂ-ում  հակամարտության սրման հետ: «Ընդգծվել է խիստ անհրաժեշտությունը՝ կյանքի կոչելու եռակողմ համաձայնության բոլոր դրույթները»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր