211652_close_icon
views-count902 դիտում article-date 15:24 04-08-2022

Արցախի թեմի առաջնորդը Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում տեսակցել է վիրավոր զիծառայողներին

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՊԲ ավագ գնդերեց Տեր Վարդան քահանա Ներսիսյանի, առողջապահության ոլորտի հոգևոր պատասխանատու Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ օգոստոսի 4-ին այցելել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ: Այս մասին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հաղորդագրություն է տարածել։

Սրբազան հորը դիմավորել է հոսպիտալի պետ փոխգնդապետ Հ. Գրիգորյանը, ում ուղեկցությամբ էլ հոգևորականներն այցելել են բուժում ստացող վիրավոր զինծառայողներին:

Թեմի առաջնորդն աղոթք է հնչեցրեց վիրավորների առողջության համար, մաղթել շուտափույթ ապաքինում, նաև շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին նվիրյալ ծառայության համար:

Սրբազան Հայրը վիրավոր զինծառայողներին է փոխանցել նաև Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները:

Նմանատիպ նյութեր