27552 դիտում
10:26 09-02-2018
Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում 19-ամյա զինծառայող է մահացել
Փետրվարի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիվանդության (նախնական ախտորոշումը՝ մինինգոկոկցեմիա՝ կայծակնային ձև) պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նմանատիպ նյութեր
13035 դիտում
12:19 02-05-2016
Ստեփանակերտի հոսպիտալում 20-ամյա զինծառայող է մահացել
4485 դիտում
22:33 12-02-2014
Զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել
Այս բաժնից
934 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
964 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի