211652_close_icon
views-count1411 դիտում article-date 18:33 02-08-2022

Պատգամավորները Գերասիմ Վարդանյանին ազատ արձակելու երաշխավորությամբ հանդես եկան. միջնորդությունը մերժվեց. news.am

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 2-ին, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստին նրա պաշտպան Բենիկ Գալստյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալին կալանքից ազատելու վերաբերյալ, հայտնում է News.am-ը։ 

Գալստյանը միջնորդեց կամ կիրառել գրավ՝ 3 միլիոն դրամի չափով, կամ անձնական երաշխավորությամբ ապահովել նրա ազատ արձակումը։

«Եթե դատարանը գտնի, որ հնարավոր չէ երաշխավորությամբ ապահովել նրա պատշաճ վարքագիծը, ապա միջնորդում ենք նաեւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով, որի չափը սահմանել 3 միլիոն 100 հազար դրամ։ Գերասիմ Վարդանյանի նյութական վիճակը մեղմ ասած ոչ բարվոք վիճակում է, ունի անչափահաս երեխա, տարեց ծնողներ, հաշմանդամություն ունեցող եղբայր։ Խափանման միջոցը փոփոխվեր երաշխավորությամբ»,- նշեց նրա պաշտպանը։

Գերասիմ Վարդանյանին ազատ արձակելու համար երաշխավորությամբ էին հանդես եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդեւանյանը, Աշոտ Սիմոնյանը, Աննա Գրիգորյանը եւ Մաթեւոս Ավետիսյանը։

Դատարանը լսելով կողմերին՝ մերժեց ներկայացված միջնորդությունը։

Նշենք, որ նա մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի իրադարձություններով հարուցված քրեական գործով։ Սակայն դատարանը որոշել էր նրան կալանավորել այս տարվա մայիսի 12-ին։

Նմանատիպ նյութեր